ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ երկարաձգված պատժամիջոցների որոշումը
Եվրամիությունը Պաշտոնական հանդեսում հրապարակել է Ռուսաստանի և Ուկրաինայի 146 քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին որոշումը: Deutsche Welle պաբերականի փոխանցմամբ` պատժամիջոցներ են սահմանված նաև 37 ընկերությունների նկատմամբ:
Որոշման մեջ պարզաբանվում է, որ պատժամիջոցները նախկինում սահմանվել էին 149 անձանց նկատմամբ, սակայն այս ընթացքում նրանցից երեքը մահացել են:
Փաստաթղթում նաև նշվում է, որ «որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո հաջորդ օրը», այսինքն` մարտի 13-ին:
«Բանկային ակտիվների սառեցումը և ԵՄ այցելությունների արգելքը երկարաձգված են մինչև 2016թ-ի սեպտեմբերի 15-ը», - նշված է փաստաթղթում:
Որոշման մեջ նաև ասվում է, որ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ որոշումը կայացվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարմամբ կամ սպառնալիքով: Փաստաթղթոմ նաև հիշատակվում է, որ սահմանափակող միջոցառումները սահմանվել են 2014թ-ին և վերջին անգամ երկարաձգվել են 2015թ-ի սեպտեմբերին:
Panorama.am
13/3/2016