Արհեստական ինտելեկտ 2017. ռոբոտը քաղաքացիություն է ստանում, գիտնականները աղետ են կանխատեսում
2017-ը նշնավորվեց հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությամբ: Պատմության մեջ առաջին անգամ ռոբոտը քաղաքացիություն ստացավ: Այդ քայլին դիմած երկիրը պարզվեց պահպանողական Սաուդյան Արաբիայի թագավորությունն է:
Կնոջ տեսքով մարդանման ռոբոտ Սոֆիային մշակել է Հոնգկոնգի Hanson Robotics ընկերությունը: Այն նախագծվել է այնպես, որպեսզի սովորի եւ հարմարվի մարդկանց պահվածքին, ինպես նաեւ մարդկանց հետ աշխատի: Սոֆիայի հետ ամբողջ աշխարհով հանդիպումներ են կազմակերպվել:
Սոֆիան ակտիվացվել է 2015-ի ապրիլի 19-ին: Այն նախագծվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի նմանությամբ եւ ի տարբերություն մյուս ռոբոտների, հայտնի դարձավ շնորհիվ իր մարդանման արտաքին տեսքի եւ վարքագծի:
Նրա ստեղծող Դեվիդ Հենսոնի խոսքով՝ Սոֆիան օժտված է արհեստական ինտելեկտով, համալրված է տեսողական տեղեկատվության մշակման գործառույթով եւ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով:
Ռոբոտը կարող է մարդու ժեստերը եւ դեմքի արտահայտությունը նմանօրինակել, ինչպես նաեւ կարող է որոշակի հարցերի պատասխանել եւ նախապես որոշված թեմաներով պարզ զրույցների մասնակցել:
Այն վերլուծում է անցկացված խոսակցությունները եւ նոր տվյալների հիման վրա հետագայում պատասխանները բարելավում:
Այս փաստը, ինչպես նաեև 2017-ին ԱԻ-ի շատ ձեռքբերումները վկայում են այն մասին, որ բավական մոտ է մարդկությանը նոր զարգացման աստիճանի հասցնելու դարաշրջանը, որը ներկայումս շատերին հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմի սցենար է թվում:
Այնուամենայնիվ, մտավախություններ կան, որ ԱԻ-ն կարող է ապագայում մարդկանց ոչ միայն աշխատանքից զրկել, այլեւ կարող է մարդկության գոյության համար սպառնալիք լինել:
Արդեն այսօր շատ հնեղինակավոր միջազգային լրատվական գործակալություններ ԱԻ-ն օգտագործում են նորություններ գրելու համար, ռոբոտները վիրահատություններ են անում, իսկ անօդաչու ավտոմեքենաներում ռոբոտների առկայությունն այլեւս ոչ մեկի չի զարմացնում:
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ մտածող մեքենաների ստեղծման ջանքերը կարող են հանգեցնել նրան, որ մարդկության գոյությունը կարող է վտանգի տակ հայտնվել:
Նա նշել է, որ ԱԻ հասարակ ձեւերը, որոնք այսօր գոյություն ունեն, ապացուցել են իրենց օգտակարությունը, բայց նա մտավախություն ունի, որ մարդկությունը կստեղծի մի բան, որ կգերազանցի իր ստեղծողին:
«Այդպիսի ռոբոտը նախաձեռնությունը կվերցնի իր վրա եւ մեծ արագությամբ ինքն իրեն կկատարելագործի: Մարդու հնարավորությունները սահմանափակված են չափազանց դանդաղ էվոլյուցիայով, մենք չենք կարող մրցել մեքենաների արագության հետ եւ կպարտվենք»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է նա:
Հյուսիսային Կորեան եւ նրա հրթիռների փորձարկումները ԱԻ սպառնալիքի համեմատությամբ ոչինչ են, կարծում է Իլոն Մասկը:
Նրա խոսքով՝ ԱԻ-ն կարող է ոչնչացնել ողջ քաղաքակրթությունը: Ոչինչ չի խանգարի մեքենային համաշխարհային պատերազմ հրահրել:
Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման կանխատեսել է, որ 30 տարի անց ռոբոտները կփոխարինեն ղեկավարներին:
Deutsche Bank-ի ղեկավար Ջոն Քրյանը ասում է, որ ԱԻ-ն մոտ ապագայում Deutsche Bank-ում կրճատումների կհանգեցնի:
Այսօրվա դրությամբ 9000 աշխատատեղից արդեն 4000-ը կրճատվել է՝ պայմանավորված 2015-ի վերջին հայտարարված 5-ամյա կրճատման ծրագրով: Բանկի գործադիր տնօրենի խոսքով՝ նոր տեխնոլոգիաները թույլ կտան Deutsche-ին կրճատել հազար անգամ ավելի աշխատատեղեր: Նա նաեւ կարծում է, որ ընդհանուր առմամբ բոլոր ընկերությունները կկարողանան փոխարինել աշխատողներին ռոբոտներով, գրում է Forbes- ը:
Սակայն Apple Inc-ի ղեկավար Թիմ Քուքը հայտարարել էր, որ նրան ոչ թե արհեստական ինտելեկտն է անհանգստացնում, այլ մարդիկ, որոնք մտածում են մեքենայի պես, մինչդեռ նոր տեխնոլոգիաները կարող են աշխարհը դեպի լավը փոխել:
«Մենք կարծում ենք, որ ԱԻ-ն կարող է ընդլայնել մարդու կարողությունները եւ կկարողանա օգնել առաջընթաց ապահովել, որը կփոխակերպի մեր կյանքը կրթության, բժկակական սպասարկման եւ այլ ոլորտներում», — ասել է նա:
Ռոբոտ Սոֆիան կանխատեսել է, որ մոտ ապագայում ռոբոտները կկարողանա ընտանիքներ կազմել: Սոֆիան վստահ է, որ մի օր նա կկարողանա ընկերներ ունենալ, ռոմանտիկ հարաբերություններ սկսել, կարիերա կառուցել եւ անգամ երեխաներ ունենալ:
«Շատ ժամանակ կանցնի, մինչեւ ռոբոտները կկարողանան բարդ էմոցիաներ ունենալ, եւ հնարավոր է նրանք առանց բացասական էմոցիաների կստեղծվեն, ինպիսին են զայրույթը, խանդը ատելությունը եւ այլն: Հնարավոր է անգամ, որ ռոբոտները մարդկանցից ավելի բարոյական լինեն»:
News.am