Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժի ավելացման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i80123-Հյուսիսային_Կորեան_հայտարարել_է_միջուկային_ուժի_ավելացման_մասին
Հյուսիսային Կորեան մտադիր է շարունակել հզորացնել իր միջուկային ուժը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 06:37 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժի ավելացման մասին

Հյուսիսային Կորեան մտադիր է շարունակել հզորացնել իր միջուկային ուժը:

 «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ  այս մասին ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարության մեջ, որը հանդիսանում է պետության խոսափողը:

«Մեր կուսակցությունը եւ պետությունը՝ նշելով սոցիալիստական Կորեայի նոր տարվա ուղին, հայտարարում են իրենց սկզբունքային դիրքորոշումները: Մենք մեծացնելու ենք պաշտպանական ուժը եւ հարվածը կանխելու ունակությունը, այնքան ժամանակ քանի դեռ ԱՄՆ կամ իրենց կամակատարների կողմից միջուկային սպառնալիքը կպահպանվի», — նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ հիշատակվում է սեպտեմբերի 3-ի ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին, որն անվանվել է «մեծ հաղթանակ, որը Հյուսիսային Կորեային բարձրացրել է համաշխարհային տերության աստիճանի»:

Ընդգծվում է, որ ԿԺԴՀ միջուկային զենքի շնորհիվ կանխվեց միջուկային պատերազմը:

ԿԺԴՀ-ն սեպտեմբերին 3-ին հայտարարեց ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Սա Հյուսիսային Կորեայի 6-րդ միջուկային փոձարկումն էր: Դրանից մի շաբաթ առաջ ԿԺԴՀ-ն իրկանացրել էր բալիստիկ հրթիռի փորձարկումներ, որն անցել էր Ճապոնիայի տարածքով:

Այդ կապակցությամբ ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ԿԺԴՀ դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել, որոնք նշանակալիորեն սահմանափակում են Փհենյանի արտահանման եւ ներկրման հնարավորությունները: 2375 բանաձեւը սահմանել է XXI դարում ՄԱԿ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը:

News.am