Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության շնորհիվ կանխվել է ահաբեկչության տարածումը տարածաշրջանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին հղած ամանորյա ուղերձում նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունների արդյունքում կանխվել է ահաբեկչության տարածումը Միջին Արևելքի տարածաշրջանում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ՌԴ նախագահը իր ուղերձում նշել է, որ 2017 թվականին ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեցին, այլև այնպիսի պայմաններ ստեղծվեցին, որ հնարավոր եղավ կարգավորել Սիրիայի ճգնաժամը:
Պուտինը հավելել է.-«Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի համագործակցությամբ շարունակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունները՝ խնդիրների կարգավորման ուղղությամբ»:
Հատկանշական է, որ Ռուսաստանը և Թուրքիան համագործակցում են տնտեսական, քաղաքական և միջուկային էներգիայի ոլորտներում: Ռուսաստանը 5 միլիարդ 200 միլիոն դոլար արժողությամբ սպառազինական պայմանգիր է ստորագրել Թուրքիայի հետ՝ այդ երկրին Ս-400 ՀՕՊ հրթիռներ վաճառելու կապակցությամբ: