2018-ին սպասվում է Երկրորդ համաշխարհայինից ի վեր վատագույն մարդասիրական ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/world-i80213-2018_ին_սպասվում_է_Երկրորդ_համաշխարհայինից_ի_վեր_վատագույն_մարդասիրական_ճգնաժամը
2018 թվականին կարող է տեղի ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենախոշոր մարդասիրական ճգնաժամերից մեկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2017 09:01 Asia/Tehran
  • 2018-ին սպասվում է Երկրորդ համաշխարհայինից ի վեր վատագույն մարդասիրական ճգնաժամը

2018 թվականին կարող է տեղի ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենախոշոր մարդասիրական ճգնաժամերից մեկը։

Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով միջազգային զարգացման հարցերով բրիտանացի պետքարտուղար Փենի Մորդաունթին։

«Չնայած 2017 թվականը սոսկալի մարդասիրական ճգնաժամերի տարի էր, 2018 թվականը կարող է էլ ավելի մռայլ դառնալ»,-նշել է նա։

Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերով նախարարությունը նաև հայտնել է ՄԱԿ-ի հիմնադրամին հավելյալ 21 մլն ֆունտ հատկացնելու մասին՝ մարդասիրական ճգնաժամերի հետևանքների հաղթահարման համար։

Սպասվում է, որ այդ միջոցները կուղղվեն 13 մլն մարդու խմելու ջրով և սանիտարական պայմանների բարելավմամբ ապահովելուն, ևս 9 մլն մարդ կապահովվի սննդով։

1in.am