Էրդողանն ու Մակրոնը կհանդիպեն Փարիզում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին կայցելի Փարիզ ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման: Այս մասին գրում է Reuters-ը` հղում կատարելով Ֆրանսիայի նախագահականի աղբյուրներին:
Հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները նախատեսում են քննարկել գլխավորապես սիրիական ճգնաժամը, անդրադառնալու են նաև Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակին այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Ավելի վաղ հայտնել ենք, որ այս շաբաթ Էրդողանը Սիրիայի նախագահ Ասադի վերաբերյալ կոպիտ էր արտահայտվել` նրան անվանելով ահաբեկիչ և ավելացնելով, որ անհնար է Սիրիայում հասնել խաղաղության, եթե այնտեղ շարունակի իշխել Ասադը, իսկ Մակրոնը վերջերս հայտարարել է, որ կխթանի բանակցային գործըթացը` ներգրավելով բոլոր կուսակցություններին, այդ թվում նաև Ասադի կուսակցությանը: Աղբյուրը նշել է նաև, որ կողմերը կքննարկեն նաև մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:
Ankakh.com