Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է
Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է (World Day of Peace): Այն կաթոլիկ եկեղեցու տոն է եւ նշվում է Սուրբ Աստվածամոր տոնակատարության օրը՝ հունվարի 1-ին:
1967 թվականի դեկտեմբերի 8-ին Հռոմի պապ Պողոս VI-ը հռչակել է Խաղաղության համաշխարհային օրը:
Կաթոլիկների մոտ այն կոչվում է Խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օր: Մի քանի տարի այն նշվել է յուրաքանչյուր տարվա առաջին օրը: 1969 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը հռչակել է որպես պաշտոնական տոն, որի ժամանակ հավատացյալները կոչ են անում Աստծուն դադարեցնել բոլոր պատերազմները եւ խաղաղություն տարածել երկիր մոլորակի վրա, հաղորդում է Calend-ը:
Խաղաղության համաշխարհային օրվա ընդհանուր կարգախոսն է. «Ներիր եւ խաղաղություն կստանաս»:
Պայքար աղքատության դեմ, Երկրի վրա խաղաղության կառուցում, լարվածության թուլացում միջազգային եւ միջպետական հարաբերություններում, մարդու իրավունքներ եւ կանանց իրավունքներ, տնտեսական զարգացում, սրանք են տոնից առաջ հավատացյալներին ուղղված Հռոմի պապի ամենամյա ուղերձներից մի քանիսը:
Խաղաղության համաշխարհային օրը աշխատանքային չէ Վատիկանում, իսկ Բրազիլիայում այն նշվում է որպես Եղբայրության համաշխարհային օր:
News.am