Թրամփը դրական է գնահատել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i80393-Թրամփը_դրական_է_գնահատել_Հյուսիսային_Կորեայի_դեմ_սահմանված_պատժամիջոցների_ազդեցությունը
ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն ազդեցություն են գործել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 05:38 Asia/Tehran
  • Թրամփը դրական է գնահատել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը

ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն ազդեցություն են գործել:

Ինչպես գրում է lenta.ru-ն, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պատժամիջոցներն ու մյուս ճնշումներն սկսել են մեծ ազդեցություն գործել: Հրթիռ-մարդը (ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը) առաջին անգամ ցանկանում է խոսել Հարավային Կորեայի հետ: Հնարավոր է՝ դա լավ լուր է, հնարավոր է՝ ոչ, կտեսնենք», - գրել է Թրամփը Twitter-ում:
Սեուլը հունվարի 2-ին Փհենյանին առաջարկել է բանակցություններ սկսել բարձր մակարդակով: Բանակցությունների ժամանակ առաջարկվում է քննարկել նաև 2018-ի փետրվարին հարավկորեական Փհենչհանում անցկացվելիք Օլիմպիադան:
Առաջարկը հաջորդել է Կիմ Չեն Ընի ամանորյա ելույթին, որի ժամանակ հյուսիսկորեացի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը մարզիկներ կուղարկի՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Tert.am