Էրդողանը Փարիզ է մեկնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին այցով Փարիզ կժամանի, փոխանցում է AFP-ն:
Այցի շրջանակում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ սկսած Սիրիայի իրավիճակից մինչեւ երկկողմ առեւտրային հարաբերությունները: Ֆրանսիական կողմը նաեւ մտահոգություն կհայտնի՝ կապված Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի հետ: Բանակցությունների օրակարգում են Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները:
«Ֆրանսիայի հետ մտերմանալով՝ Թուրքիան ցանկանում է ԵՄ-ին անդամակցության (գործընթացին) նոր խթան հաղորդել»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ գրքի հեղինակ պրոֆեսոր Ջանա Ջաբուրը: Նրա խոսքով՝ այս պահանջը սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների լարվածությունը հաշվի առնելով:
News.am