Էրդողանը Փարիզ է մեկնում
https://parstoday.ir/hy/news/world-i80421-Էրդողանը_Փարիզ_է_մեկնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին այցով Փարիզ կժամանի, փոխանցում է AFP-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 11:03 Asia/Tehran
  • Էրդողանը Փարիզ է մեկնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին այցով Փարիզ կժամանի, փոխանցում է AFP-ն:

Այցի շրջանակում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ սկսած Սիրիայի իրավիճակից մինչեւ երկկողմ առեւտրային հարաբերությունները: Ֆրանսիական կողմը նաեւ մտահոգություն կհայտնի՝ կապված Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի հետ: Բանակցությունների օրակարգում են Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները:

«Ֆրանսիայի հետ մտերմանալով՝ Թուրքիան ցանկանում է ԵՄ-ին անդամակցության (գործընթացին) նոր խթան հաղորդել»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ գրքի հեղինակ պրոֆեսոր Ջանա Ջաբուրը: Նրա խոսքով՝ այս պահանջը սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսն (Երուսաղեմ)  Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների լարվածությունը հաշվի առնելով:

News.am