Հյուսիսային ու Հարավային Կորեաների պատասխանատուների մջև կապի միջոցի ստեղծում
https://parstoday.ir/hy/news/world-i80495-Հյուսիսային_ու_Հարավային_Կորեաների_պատասխանատուների_մջև_կապի_միջոցի_ստեղծում
Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ամանորյա ուղերձում խոսել է Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի մարզիկների հավանական մասնակցության մասին և ընդգծել երկու Կորեաների պաշտոնյաների հարաբերության անհրաժեշտությունը, չորեքշաբթի երեկոյան երկու երկրի միջև հաստատվել է առաջին հեռախոսային կապը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2018 09:22 Asia/Tehran
  • Հյուսիսային ու Հարավային Կորեաների պատասխանատուների մջև կապի միջոցի ստեղծում

Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ամանորյա ուղերձում խոսել է Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի մարզիկների հավանական մասնակցության մասին և ընդգծել երկու Կորեաների պաշտոնյաների հարաբերության անհրաժեշտությունը, չորեքշաբթի երեկոյան երկու երկրի միջև հաստատվել է առաջին հեռախոսային կապը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Հարավային Կորեայի միաբանության նախարարությունը շեշտել է.«Նոր բացված հատուկ կապի գծով, Հյուսիսայի ու Հարավային Կորեաների պատասխանատուները 20 րոպե զրուցել են, որպեսզի տեխնիկակն առումով փորձարկվի հեռախոսային գիծը»:

Լրատվական գործակալությունը հաստատել է, որ կա հավանականություն, որ Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները կապ հաստատեն Հարավային Կոեային հետ:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ, նախատեսվում է, որ կողմերը նախ բանակցեն Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի շուրջ:

Ամանորի առիթով ունեցած ելույթում, Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է երկկողմ բանակցություններ անցկացնել, սակայն չի հրաժարվելու իր միջուկային ծրագրերից: