ԱՄՆ-ն նոր շրջափակումներ կիրառեց Իրանի դեմ
ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականության շրջանակներում, Վաշինգտոնը հինգշաբթի օրը շրջափակումներ գործադրեց Իրանի արդյունաբերական հինգ խմբերի դեմ:
Վաշինգտոնից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ կառավարությունը հինգշաբթի օրն Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանեց և այդ շրջանակում բալիստիկ հրթիռների ծրագրին մասնակից լինելու մեղադրանքով միջազգային ֆինանսական համակարգից հանեց ԻԻՀ-ի արդյունաբերական հինգ խմբերի անունները:
«Շահիդ Բաքերի» արդյունաբերական խմբի մասնաճյուղերը համարվող հիշյալ հինգ արդյունաբերական ընկերությունների անունները սրանից առաջ էլ ներառված էին ԱՄՆ-ի շրջափակումների ցուցակում:
Ամերիկացի պաշտոնատարներ ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանում վերջին խռովությունների հետ կապված պատրաստվում են նոր շրջափակումներ գործադրել ԻԻՀ-ի դեմ:
Տարածաշրջանում ամերիկյան-սիոնիստական առանցքի սադրանքներն ու քայլերը դիմագրավելու գործում հիմնական դերակատարություն ունեցող Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած վերջին չորս տասնամյակներում շարունակ ենթակա է եղել ԱՄՆ-ի ճնշումներին ու սադրիչ քայլերին: