ԱՄՆ-ն նոր շրջափակումներ կիրառեց Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i80535-ԱՄՆ_ն_նոր_շրջափակումներ_կիրառեց_Իրանի_դեմ
ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականության շրջանակներում, Վաշինգտոնը հինգշաբթի օրը շրջափակումներ գործադրեց Իրանի արդյունաբերական հինգ խմբերի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 03:45 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նոր շրջափակումներ կիրառեց Իրանի դեմ

ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականության շրջանակներում, Վաշինգտոնը հինգշաբթի օրը շրջափակումներ գործադրեց Իրանի արդյունաբերական հինգ խմբերի դեմ:

Վաշինգտոնից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ կառավարությունը հինգշաբթի օրն Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանեց և այդ շրջանակում բալիստիկ հրթիռների ծրագրին մասնակից լինելու մեղադրանքով միջազգային ֆինանսական համակարգից հանեց ԻԻՀ-ի արդյունաբերական հինգ խմբերի անունները:

«Շահիդ Բաքերի» արդյունաբերական խմբի մասնաճյուղերը համարվող հիշյալ հինգ արդյունաբերական ընկերությունների անունները սրանից առաջ էլ ներառված էին ԱՄՆ-ի շրջափակումների ցուցակում:

Ամերիկացի պաշտոնատարներ ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանում վերջին խռովությունների հետ կապված պատրաստվում են նոր շրջափակումներ գործադրել ԻԻՀ-ի դեմ:

Տարածաշրջանում ամերիկյան-սիոնիստական առանցքի սադրանքներն ու քայլերը դիմագրավելու գործում հիմնական դերակատարություն ունեցող Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած վերջին չորս տասնամյակներում շարունակ ենթակա է եղել ԱՄՆ-ի ճնշումներին ու սադրիչ քայլերին: