Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնագրերը կորցնում են ուժը. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i80601-Թուրքիայի_և_ԱՄՆ_ի_համաձայնագրերը_կորցնում_են_ուժը._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ իրավաբանական համաձայնագրերը «կորցնում են ուժը»: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 14:46 Asia/Tehran
  • Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնագրերը կորցնում են ուժը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ իրավաբանական համաձայնագրերը «կորցնում են ուժը»: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

«Միացյալ նահանգները պետք է ների մեզ, սակայն երկկողմ հարաբերությոսւնների օրենքները և երկկողմ համաձայնագրերը կորցնում են իրենց ուժը: Ես տխրությամբ եմ սա ասում, բայց այդպես էլ կլինի»,- հայտարարել է  Էրդողանը:

ԱՄՆ-ում ատենակալները հունվարի 4-ին մեղավոր են ճանաչել թուրքական Halkbank բանկի տնօրեն Մեհմեթ Աթիլլային: Նա մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ:

«Եթե դա արդարադատության ԱՄՆ-ի հասկացողությունն է, ապա խաղաղությունը դատապարտված է»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Panorama.am