Մեկ-երկու օրվա ընթացքում իրավիճակն Իրանում կկայունանա. Էրդողան
Հունվարի 4-ին այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը: Էրդողանը նշել է, որ այդ մասին իրեն վստահեցրել է իր կոլեգան՝ Հասան Ռոհանին:
Նա նաև հավելել է, որ օտարերկրյա քաղաքացիներն Իրանում կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հանդես են եկել որպես պրովոկատորներ:
«Ես հեռախոսով խոսել եմ պարոն Ռոհանիի հետ: Իրավիճակը կկայունանա մեկ-երկու օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով անհանգստանալու կարիք չկա: Նա ինձ այդպես է ասել»,- ընդգծել է Էրդողանը:
Վերջինս նաև հայտարարել է, որ ընթացող պրոցեսներն Իրանի ներքին գործերն են, և օտարերկրացիները չպետք է խառնվեն այլ երկրի ներքին հարցերին:
Մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, հայտնեցին իրենց աջակցությունն իրանցի ցուցարարներին: