Գիտնականները զգուշացրել են նրբերշիկի եւ երշիկի վտանգի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i80637-Գիտնականները_զգուշացրել_են_նրբերշիկի_եւ_երշիկի_վտանգի_մասին
Գիտնականները պարզել են, թե ինչպես է մշակված մսի օգտագործումը ազդում չարորակ ուռուցքների առաջացման վտանգի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2018 08:19 Asia/Tehran
  • Գիտնականները զգուշացրել են նրբերշիկի եւ երշիկի վտանգի մասին

Գիտնականները պարզել են, թե ինչպես է մշակված մսի օգտագործումը ազդում չարորակ ուռուցքների առաջացման վտանգի վրա:

Համապատասխան տվյալները, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հրապարակվել են European Journal of Cancer ամսագրում:

Գլազգոյի համալսարանի մասնագետները ուսումնասիրություն են անցկացրեցրել, որին մասնակցել է 260,000 միջին տարիքի կին: Պարզվել է, որ օրական նույնիսկ ինը գրամ մսամթերքը ավելացնում է կրծքագեղձի  քաղցկեղի զարգացման հավանականությունը 15 տոկոսով: Այս քանակը համարժեք է շաբաթական բեկոնի երեք շերտին կամ երկու նրբերշիկին:

Նշվում է, որ վտանգը ներկայացնում է հենց վերամշակված մթերքը:

News.am