ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել պաղեստինցիների դեմ իրականացվող Իսրայելի ոճրագործությունների կապակցությամբ
Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակը (ՄՀՀԳ/OCHA) մտահոգություն է հայտնել պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների ու նրանց սպանությունների շարունակվելու կապակցությամբ:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համադրման գրասենյակը հրապարակել է զեկույց,որում նշել է.«Սիոնիստական ռեժիմի բանակայինները 2017 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում 14 պաղեստինցի են սպանել»:
Զեկույցում ասված է.«Այս ժամանակամիջոցում նաև վիրավորվել են չորս հազար 549 պաղեստինցիներ, այդ թվում հարյուրավոր երեխաներ»:
Առավել դրան 214 պաղեստինցի ևս ձերբակալվել են ,որոնցից 18-ը անչափահասներ են:
Պաղեստինի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ ներկայումս մոտ 6400 պաղեստինցի, այդ թվում 62 կին, 300 պատանի և խորհրդարանի 12 պատգամավոր գտնվում են Իսրայելի բանտերում: