Թրամփի փեսան գործարք է կնքել Իսրայելի ռեժիմի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i80787-Թրամփի_փեսան_գործարք_է_կնքել_Իսրայելի_ռեժիմի_հետ
«Նյու-Յորք թայմս» օրաթերթը քողազերծել է Թրամփի փեսայի և սիոնիստական ընկերությունների ֆինանսական հարաբերությունները:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունվար 08, 2018 07:07 Asia/Tehran
  • Թրամփի փեսան գործարք է կնքել Իսրայելի ռեժիմի հետ

«Նյու-Յորք թայմս» օրաթերթը քողազերծել է Թրամփի փեսայի և սիոնիստական ընկերությունների ֆինանսական հարաբերությունները:

Բռնագրավյալ տարածքներ ԱՄՆ-ի նախագահի այցելության շեմին, Ջարեդ Քուշների ընկերությունը 30 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել իսրայելական Մենորա Միոթաքիմ ընկերության հետ:

«Նյու-Յորք թայմս»ը գրել է, որ սա Քուշների և իսրայելցի գործընկերների միջև կնքված ամենավերջին պայմանավորվածությունն է:

Օրաթերթը հավաստիացրել է, որ իսրայելցիների հետ Թրամփի ընտանիքի ֆինանսական նման հարաբերությունները, հատկապես հաշվի առնելով Երուսաղեմի դեմ անցածա միս կայացրած որոշումը, առավել քան երբևէ թուլացնում է խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ի միջնորդի դերակատարությունը:

Դեկտեմբերի 6-ին, Թրամփը Երուսաղեմը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելով, հրահանգեց ԱՄՆ-ի դեսպանությունն այդ քաղաք փոխադրել: