Թրամփի փեսան գործարք է կնքել Իսրայելի ռեժիմի հետ
«Նյու-Յորք թայմս» օրաթերթը քողազերծել է Թրամփի փեսայի և սիոնիստական ընկերությունների ֆինանսական հարաբերությունները:
Բռնագրավյալ տարածքներ ԱՄՆ-ի նախագահի այցելության շեմին, Ջարեդ Քուշների ընկերությունը 30 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել իսրայելական Մենորա Միոթաքիմ ընկերության հետ:
«Նյու-Յորք թայմս»ը գրել է, որ սա Քուշների և իսրայելցի գործընկերների միջև կնքված ամենավերջին պայմանավորվածությունն է:
Օրաթերթը հավաստիացրել է, որ իսրայելցիների հետ Թրամփի ընտանիքի ֆինանսական նման հարաբերությունները, հատկապես հաշվի առնելով Երուսաղեմի դեմ անցածա միս կայացրած որոշումը, առավել քան երբևէ թուլացնում է խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ի միջնորդի դերակատարությունը:
Դեկտեմբերի 6-ին, Թրամփը Երուսաղեմը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելով, հրահանգեց ԱՄՆ-ի դեսպանությունն այդ քաղաք փոխադրել: