Արամ Ա կաթողիկոսը նամակ է ստացել Հռոմի Պապից
Հունվար 08, 2018 07:11 Asia/Tehran
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հունվարի 5-ին այցելել է Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս Եպիսկոպոսը եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից շնորհավորական նամակ է փոխանցել Նոր տարվա եւ Սուրբծննդյան առիթով։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է ներկայացրել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: Ֆրանցիսկոս պապը մաղթել է, որ խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ տագնապն ու բռնակալությունը տիրապետող ներկայություն են դարձել:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ Միջին Արեւելքում տիրող իրավիճակը:
News.am
Պիտակ