Երկու Կորեաների միջև մեկնարկել են պաշտոնական բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i80851-Երկու_Կորեաների_միջև_մեկնարկել_են_պաշտոնական_բանակցությունները
Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի բանակցող պատվիրակություններն այսօր ժամանել են սահմանային Փանմունջոմ կամ «Հրադադար»-ի գյուղ, որտեղ մեկնարկել են բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 03:35 Asia/Tehran
  •  Երկու Կորեաների միջև մեկնարկել են պաշտոնական բանակցությունները

Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի բանակցող պատվիրակություններն այսօր ժամանել են սահմանային Փանմունջոմ կամ «Հրադադար»-ի գյուղ, որտեղ մեկնարկել են բանակցությունները:

Թեև երկու Կորեաների բանակցության գլխավոր առանցքը ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Հյուսիսային Կորեայի պատվիրակության գործողումն է լինելու Հարավային Կորեա, այդուհանդերձ բոլոր մակարդակներում լարվածությունների մեղմացումն ու տարբեր հարցերի քննարկումը բանակցության գլխավոր նպատակներից են:

Համաձայն Հարավային Կորեայից «Յունհափ» լրատվական գործակալության հաղորդման, Հյուսիսային Կորեայի առաջնիրդ Կիմ Չեն Ինն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե Ինը վիդեոկոնֆերանսի միջոցով հետևելու են բանակցությունների ընթացքին:

Սա 2015 թվականի դեկտեմբերից ի վեր երկու Կորեաների միջև առաջին ուղղակի բանակցությունն է համարվում: