Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թրամփին մեղադրել Է «ԶԼՄ¬ների ազատության ոտնահարման» մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i80865-Լրագրողների_պաշտպանության_կոմիտեն_Թրամփին_մեղադրել_Է_ԶԼՄ_ների_ազատության_ոտնահարման_մեջ
Լրագրողների պաշտպանության կոմիտեն ԱՄՆ¬ում հայտարարել Է մամուլի ազատության խախտողների մրցանակի մասին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հաղթող հայտարարելով «Համաշխարհային զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ազատության ոտնահարման բնագավառի ընդհանուր նվաճում» կատեգորիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 06:33 Asia/Tehran
  • Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թրամփին մեղադրել Է «ԶԼՄ¬ների ազատության ոտնահարման» մեջ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն ԱՄՆ¬ում հայտարարել Է մամուլի ազատության խախտողների մրցանակի մասին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հաղթող հայտարարելով «Համաշխարհային զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ազատության ոտնահարման բնագավառի ընդհանուր նվաճում» կատեգորիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

«Թրամփը հետեւողականորեն հանդես Է եկել ԶԼՄ­ների դեմ եւ հրաժարվել Է մամուլի ազատության հարցերը հրապարակայնորեն արծարծել այնպիսի ռեպրեսիվ ղեկավարների հետ, ինչպիսիք են ՉԺՀ­ի ղեկավար Սին Ցզինպինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Եգիպտոսի նախագահ Աս Սիսին»,­ ասված Է կազմակերպության հաղորդագրության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում Է Նյու Յորքում: Կոմիտեն հրապարակել Է նաեւ այլ անվանակարգեր, մասնավորապես, «ամենախռովկան ղեկավարը», եւ այդ կատեգորիայում հաղթող Է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ «Թուրքիայի իշխանությունները բազմիցս մեղադրանքներ են ներկայացրել լրագրողներին, ԶԼՄ­ներին եւ սոցցանցերի օգտատերերին Էրդողանին հասցրած վիրավորանքների համար»: Իրավապաշտպաններն Էրդողանին նաեւ հաղթող են ճանաչել «ահաբեկչական օրենքների ամենասոսկալի կիրառումը մամուլի դեմ» կատեգորիայում: Կոմիտեն «ԶԼՄ­ների ամենախիստ սահմանափակումներ» կատեգորիայում ներառել Է ՉԺՀ­ի եւ Ռուսաստանի ղեկավարներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am