Հռոմի Պապ. Միջուկային զենքը պետք է արգելվի
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կորեայի թերակղզում լարվածությունը նվազեցնելու եւ միջուկային զենքի պարտադիր իրավական արգելք մշակելու համար բոլոր երկրներին կոչ է արել աջակցել երկխոսությանը:
Նա նաեւ կրկնել է երկու պետությունների սկզբունքների հիման վրա Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության լուծման եւ Երուսաղեմի «ստատուս քվոն» հարգելու մասին իր կոչը, հաղորդում է Reuters-ը:
«Շատ կարեւոր է Կորեայի թերակղզում երկխոսության ջանքերին աջակցելը ներկա վեճերի հաղթահարման նոր ուղիներ գտնելու, փոխադարձ վստահության ամրապնդման եւ կորեական ժողովրդի եւ աշխարհի համար խաղաղ ապագա ապահովելու համար», - ասել է հոգեւորականը:
«Միջուկային զենքը պետք է արգելվի», - ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ մեջբերելով Հռոմի Պապ Հովհաննես XXIII- ի՝ «Սառը պատերազմի» ժամանակ հրապարակված փաստաթուղթը:
Նշենք, որ Վատիկանն անցյալ տարի 122 երկրների կազմում էր, որվքեր համաձայնել էին միջուկային զենքի արգելման մասին ՄԱԿ պայմանագրին, նա զինաթափման հարցով «լայն քննարկումներ» անցկացնելու կոչ էր արել:
News.am