Հռոմի Պապ. Միջուկային զենքը պետք է արգելվի
https://parstoday.ir/hy/news/world-i80873-Հռոմի_Պապ._Միջուկային_զենքը_պետք_է_արգելվի
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կորեայի թերակղզում լարվածությունը նվազեցնելու եւ միջուկային զենքի պարտադիր իրավական արգելք մշակելու համար բոլոր երկրներին կոչ է արել աջակցել երկխոսությանը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 09, 2018 07:13 Asia/Tehran
  • Հռոմի Պապ. Միջուկային զենքը պետք է արգելվի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կորեայի թերակղզում լարվածությունը նվազեցնելու եւ միջուկային զենքի պարտադիր իրավական արգելք մշակելու համար բոլոր երկրներին կոչ է արել աջակցել երկխոսությանը:

Նա նաեւ կրկնել է երկու պետությունների սկզբունքների հիման վրա Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության լուծման եւ Երուսաղեմի «ստատուս քվոն» հարգելու մասին իր կոչը, հաղորդում է Reuters-ը:

 «Շատ կարեւոր է Կորեայի թերակղզում երկխոսության ջանքերին աջակցելը ներկա վեճերի հաղթահարման նոր ուղիներ գտնելու, փոխադարձ վստահության ամրապնդման եւ կորեական ժողովրդի եւ աշխարհի համար խաղաղ ապագա ապահովելու համար», - ասել է հոգեւորականը:

 «Միջուկային զենքը պետք է արգելվի», - ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ մեջբերելով Հռոմի Պապ Հովհաննես XXIII- ի՝ «Սառը պատերազմի» ժամանակ հրապարակված փաստաթուղթը:

Նշենք, որ Վատիկանն անցյալ տարի 122 երկրների կազմում էր, որվքեր համաձայնել էին միջուկային զենքի արգելման մասին ՄԱԿ պայմանագրին, նա զինաթափման հարցով «լայն քննարկումներ» անցկացնելու կոչ էր արել:

News.am