Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին ՝ Ռուսաստանի ընտրությունների գործընթացին միջամտելու հետևանքների կապակցությամբ
Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունների սեմին, ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանի պետայրերի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի ջանքերի կապակցությամբ:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մի հաղորդագրություն տարածելով զգուշացրել է, որ ընտրություններում որոշակի թեկնածուի մասնակության համար արտոնագիր խնդրելու նման քայլեր և Ռուսաստանի պետայրերի վրա ճնշում գործադրելու նպատակով խաբեական փորձը համարվելու է այդ երկրի ներքին գործերին ուղղակի միջամտություն»:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսապանատան տարածած հաղորդագրության մեջ նշված է. «ՌԴ նախագահական ընտրությունների գործընթացում ամերիկացիների խափանումները համարվում են ոչ-դիվանագիտական և անարժեք քայլ և պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ քայլերն արվում են այլ երկրների ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին անիրական ու սուտ հայտարարություններին զուգընթաց»:
Ռուսաստանի դեսպանատունը նաև հույս է հայտնել, որ ամերիկացի պետայրերը չեն միջամտելու այդ երկրի նախագահական ընտրություններին ԱՄՆ-ում բնակվող ռուսների մասնակցության գործընթացին:
ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտին: