Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին ՝ Ռուսաստանի ընտրությունների գործընթացին միջամտելու հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i81021-Մոսկվան_զգուշացրել_է_Վաշինգտոնին_Ռուսաստանի_ընտրությունների_գործընթացին_միջամտելու_հետևանքների_կապակցությամբ
Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունների սեմին, ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանի պետայրերի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի ջանքերի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 10, 2018 16:55 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին ՝ Ռուսաստանի ընտրությունների գործընթացին միջամտելու հետևանքների կապակցությամբ

Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունների սեմին, ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանի պետայրերի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի ջանքերի կապակցությամբ:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մի հաղորդագրություն տարածելով զգուշացրել է, որ ընտրություններում որոշակի թեկնածուի մասնակության համար արտոնագիր խնդրելու նման քայլեր և Ռուսաստանի պետայրերի վրա ճնշում գործադրելու նպատակով խաբեական փորձը համարվելու է այդ երկրի ներքին գործերին ուղղակի միջամտություն»:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսապանատան տարածած հաղորդագրության մեջ նշված է. «ՌԴ նախագահական ընտրությունների գործընթացում ամերիկացիների խափանումները համարվում են ոչ-դիվանագիտական և անարժեք քայլ  և պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ քայլերն արվում են այլ երկրների ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին անիրական ու սուտ հայտարարություններին զուգընթաց»:

Ռուսաստանի դեսպանատունը նաև հույս է հայտնել, որ ամերիկացի պետայրերը չեն միջամտելու այդ երկրի նախագահական ընտրություններին ԱՄՆ-ում բնակվող ռուսների մասնակցության գործընթացին:

ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտին: