ՄԱԿ-ի կոմիսարը բողոքել է ԱՄՆ-ի դեմ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բողոքել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման գործում ԱՄՆ-ի քայլերին ՝ հրաժարվելով կոմիսարիայի նախագահության հաջորդ փուլի թեկնածությունից:
New York Times-ի հաղորդմամբ՝ Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը մտադիր է ի նշան բողոքի ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման և այդ երկրի ու նրա դաշնակիցների կողմից հանձնառությունների չկատարման դեմ, չառաջադրել իր թեկնածությունը ՝ առաջիկա չորս տարիների կոմիսարիայի նախագահության համար:
Դա այն դեպքում, երբ Ռաադ Ալ-Հոսեյնը Ժնևում իր պաշտոնյաների , նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշի համար կարճ հաղորդագրություն ուղարկելով, հայտարարել է, որ հաջորդ տարի լինելու է նրա պաշտոնավարման վերջին տարին, քանի որ դժվար է աշխատել ներկա պայմաններում, երբ պետք է ծնկի գալ, խնդրել, կամ էլ լռել:
Ասվում է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնից պահանջել էր հրաժարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքելուց, քանի որ դա հանգեցնելու է ՄԱԿ-ին Վաշինգտոնի օգնությունների դադարեցմանը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բազմիցս քննադատել է կանանց ու ներգաղթյալների հետ կապված Թրամփի դիրքորոշումը, նաև այդ երկրի դատական համակարգի գործունեությունը: