ԱՄՆ-ի գանձապահության նախարար. Իրանի դեմ նոր շրջափակումներ են գործադրվելու
ԱՄՆ գանձապահության նախարարը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է ԻԻՀ-ի դեմ նոր շրջափակումներ սահմանել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ստիվեն Մենուչինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա: «Այսօր Իրանի դեմ գործադրվող շրջափակումները գերազանցում են աշխարհում որևէ այլ երկրի». ասել է նա:
«Իրանի դեմ նոր շրջափակումները ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս են լինելու»,-հավելել է ԱՄՆ գանձապահության նախարարը:
ԻԻՀ-ն տարածաշրջանում ամերիկյան-սիոնիստական առանցքի սադրանքների ու քայլերի դիմակայման ուղղությամբ հիմնական դերակատարություն ունի:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ու ամերիկացի այլ պաշտոնատարներ հինգշաբթի օրը ՀԳՀԾ-ի հարցով նիստ գումարելով, որոշում են ընդունելու միջուկային համաձայնության շրջանակում Իրանի դեմ շրջափակումների առկախման ժամկետի երկարացման և կամ դրանք չեղարկելու շուրջ:
Թրամփն ուրբաթ օրը հայտարարելու է այդ որոշման մասին:
Համաձայն ԱՄՆ-ի օրենքի, այդ երկրի նախագահը պարտավոր է յուրաքանչյուր 90 օրը մեկ անգամ զեկուցել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության մասին: Հակառակ ԱԷՄԳ-ի ութ զեկույցներին, որոնք հաստատել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, Թրամփը հոկտեմբերի 13-ին հրաժարվեց հաստատել ՀԳՀԾ-ի հանդեպ ԻԻՀ հավատարմությունը: