Ասանժն Էկվադորի քաղաքացիություն է ստացել
Հունվար 12, 2018 08:52 Asia/Tehran
Էկվադորի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը քաղաքացիություն է շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Էկվադորի ԱԳ նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոզան ասել է , որ մտահոգված է Ասանժի դեմ սպառնալիքների մեծացման կապակցությամբ:
Ասանժը 2012 թվականից ի վեր գտնվում է Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը: Նա հետապնդվում է Վաշինգտոնի կողմից ՝ ԱՄՆ-ի դեմ բացահայտումներ կատարելու մեղադրանքով:
Պիտակ