Մեծ Բրիտանիան պլանավորում Է 14 հազար մարդով կրճատել զինված ուժերը. Times
https://parstoday.ir/hy/news/world-i81255-Մեծ_Բրիտանիան_պլանավորում_Է_14_հազար_մարդով_կրճատել_զինված_ուժերը._times
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարությունը մշակել Է բանակն ավելի քան 14 հազար մարդով կրճատելու պլաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2018 06:32 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան պլանավորում Է 14 հազար մարդով կրճատել զինված ուժերը. Times

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարությունը մշակել Է բանակն ավելի քան 14 հազար մարդով կրճատելու պլաններ:

Հունվարի 12­ին այս մասին հայտնել Է The Times­ը, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը: Հրատարակության տվյալներով՝ նախատեսված Է, մասնավորապես, միավորել օդային դեսանտայինների եւ թագավորական ծովային հետեւակայինների ստորաբաժանումները՝ միջոցների խնայողության նպատակով: Առաջիկա տասնամյակում Միացյալ Թագավորության ռազմական բյուջեն կնվազեցվի, ինչպես սպասվում Է, 20 միլիարդ ֆունտ ստեռլինգով (27 միլիարդ դոլարով): Նման առաջարկությունների երեք տարբերակներ ներկայացվել են պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնին, երբ նա նոյեմբերին այս պաշտոնում փոխարինել Է սըր Մայքլ Ֆելոնին: Դրանք ենթադրում են 11 հազար զինծառայողների, 2 հազար ծովային հետեւակայինների եւ ռազմաօդային ուժերի 1250 ներկայացուցիչների կրճատում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ բրիտանական բանակի թվաքանակը ներկայում կազմում Է գրեթե 83 հազար զինծառայող՝ 2003 թվականի 112 հազարի համեմատությամբ: Ինչպես նշում Է թերթը, պլանավորվող կրճատումը բրիտանական բանակը կդարձնի ամենափոքրաքանակը վերջին 200 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Armenpress.am