Աֆրիկյան 54 երկրներ հակազդել են Թրամփի վիրավորական հայտարարությանը
ՄԱԿ-ում 54 աֆրիկյան երկրների դեսպանները դատապարտել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից աֆրիկացիների հասցեին արած վիրավորական հայտարարությունները:
ՄԱԿ-ում 54 աֆրիկյան երկրների դեսպանները ուրբաթ օրը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աֆրիկյան երկրների աֆրոամերիկացիների հասցեին հնչեցրած ռասիստական եւ վիրավորական հայտարարությունները: Նրանք Դոնալդ Թրամփին կոչ են արել ներողություն խնդրել իր հայտարարությունների համար:
Դեսպանները մտահոգություն են հայտնել ԱՄՆ կառավարության կողմից շարունակվող ռասիստական քաղաքականության և աֆրիկյան երկրների ու աֆրոամերիկացիների դեմ վիրավորական հայտարարությունների կապակցությամբ:
Հակազդելով Հաիթիի ու մի քանի այլ երկրների ժողովուրդների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անպարկեշտ հայտարարությանը, Հաիթիում ԱՄՆ դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն :
ԱՄՆ նախագահը հայտարարել էր. «Ցանկանում եմ, որ Հաիթիի, Էլ Սալվադորի, ինչպես նաև կեղտի մեջ կորած աֆրիկյան այլ երկրների ժողովուրդների փոխարեն ավելի մեծ թվով մարդիկ ԱՄՆ գան Նորվեգիայի նման եվրոպական երկրներից»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը նույնպես Թրամփի հայտարարությունները «ռասիստական» է բնութագրել: