Չավուշօղլուն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Գյուլենին չարտահանձնելու հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i81301-Չավուշօղլուն_կրկին_մեղադրել_է_ԱՄՆ_ին_Գյուլենին_չարտահանձնելու_հարցով
Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրքական համայնքի հետ հանդիպմանը քննադատություններ է հնչեցրել ԱՄՆ հասցեին Ֆեթուլլահ Գյուլենին իրենց չարտահանձնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2018 13:17 Asia/Tehran
  • Չավուշօղլուն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Գյուլենին չարտահանձնելու հարցով

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրքական համայնքի հետ հանդիպմանը քննադատություններ է հնչեցրել ԱՄՆ հասցեին Ֆեթուլլահ Գյուլենին իրենց չարտահանձնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:«Ողջ աշխարհն է հասկացել, թե ինչ դավաճան խմբավորում են գյուլենականները: Տա՛ Աստված, որ մի օր էլ Միացյալ Նահանգները հասկանա: Ցավոք սրտի, մինչ օրս չենք ստացել այն օգնությունը, որն ԱՄՆ-ից ակնկալել ենք»,- ասել է Չավուշօղլուն:Նա մասնավորապես ընդգծել է, որ, չնայած իրենց կողմից ուղարկված պաշտոնական շատ գրությունների ու դիմումների, ամերիկյան կողմը իրենց չի արտահանձնել, Գյուլենի դեմ որևէ հետաքննություն չի սկսել:Նա ավելի վաղ անդրադարձել էր նաև ԱՄՆ կողմից արված հրապարակմանն այն մասին, թե Թուրքիան Սուդանի և Վենեսուելայի նման «անվտանգության տեսանկյունից երրորդ կատեգորիայի երկրների շարքում է»: «Մենք չպետք է շատ ուշադրություն դարձնենք գործընկերոջը ոչ սազական վերաբերմունքին: Թուրքիան ԱՄՆ-ից ավելի անվտանգ երկիր է»,- ասել էր նա:

tert.am/