Հռոմի պապն սկսում Է այցը Լատինական Ամերիկա
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15¬ին սկսում Է իր այցը Լատինական Ամերիկա:
Այցի պշտոնական ժամանակակարգի համաձայն՝ նախ քահանայապետը կայցելի Չիլի (հունվարի 15 – 18 ը), այնուհետեւ կլինի Պերուում մինչեւ հունվարի 21ը, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Չիլիում Ֆրանցիսկոսը մտադիր Է լինել մայրաքաղաք Սանտյագոյում, Տեմուկո եւ Իկիկե քաղաքներում, հանդիպել երկրի նախագահ Միշել Բաչելետի հետ: Պերուում քահանայապետը Կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլիոյում: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն Է Լատինական Ամերիկայի երկրներ: Ուշագրավ Է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Armenpress.am