Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ չես լուծի. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i81483-Ղարաբաղյան_խնդիրը_մեկ_փաստաթղթով_մեկընդմիշտ_չես_լուծի._Լավրով
Մոսկվան կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակն ավելի խաղաղ դարձնելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 12:01 Asia/Tehran
  • Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ չես լուծի. Լավրով

Մոսկվան կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակն ավելի խաղաղ դարձնելը:

Այս մասին 2017 թվականին ռուսական դիվանագիտական աշխատանքների արդյունքների վերաբերյալ ամենամյա մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Կարծում եմ, որ հիմա կարեւոր կլիներ լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում [Լեռնային Ղարաբաղում], այնուամենայնիվ, ավելի խաղաղ լիներ, ինչը կօգներ քաղաքական կարգավարմանն անցնելուն»,- հայտարարել է Լավրովը:

«Այս խնդիրը մեկ փաստաղթով չես լուծի,- վստահ է ՌԴ ԱԳ նախարարը: - Փուլային մոտեցում է հարկավոր, որը կարտացոլի այս պահին հնարավոր համաձայնությունը եւ կորոշի այն հարցերի ուղղությամբ աշխատանքի ճանապարհները, որոնք լրացուցիչ քննարկումներ են պահանջում վերջնական կարգավորման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեռքբերումների շահերի շրջանակում»:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ դիվանագետներն իրականացրել են ինտենսիվ եւ պարբերական աշխատանք: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող այս հակամարտության կոնկրետ ծրագրեր ունենալ, «քանի որ խնդիրը կարող են լուծել միայն կողմերն իրենք»:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը գործընթացի մյուս մասնակիցների հետ նման կարգավորման համար պայմաններ է ստեղծում՝ համեմատելով կողմերի դիրքորոշումները համընկնող մոտեցումներ գտնելու համար եւ ձգտելով «հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են կողմերին ընդհանուր հայտարարի բերել այն հարցերում, որոնցով մինչեւ հիմա տարաձայնություններ ունեն»: «Մենք սպասում ենք, որ 2 երկրներից էլ ինչ-որ դրական ազդակներ կստացվեն»,- հավելել է նա:

News.am