Հռոմի պապը հայտարարել Է, որ երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելուց
https://parstoday.ir/hy/news/world-i81489-Հռոմի_պապը_հայտարարել_Է_որ_երկյուղում_Է_միջուկային_պատերազմի_սկսվելուց
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել Է, որ լրջորեն երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 12:39 Asia/Tehran
  • Հռոմի պապը հայտարարել Է, որ երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելուց

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել Է, որ լրջորեն երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

«Այո, ես իրոք վախենում եմ: Մենք հայտնվել ենք սահմանագծին: Մեկ միջադեպն իսկ բավական Է, որ պատերազմն սկսվի: Եվ նման քայլից հետո իրադրությունը կարող Է անվերահսկելի դառնալ: Ուստի անհրաժեշտ Է ոչնչացնել զենքը, ջանքեր գործադրել միջուկային զինաթափման համար»,­հունվարի 15­ին հայտարարել Է քահանայապետը՝ լրագրողների հետ շփվելով Հռոմից Սանտյագո մեկնող ինքնաթիռում: Հունվարի 15­ի առավոտյան Ֆրանցիսկոս պապը Հռոմից մեկնել Է Սանտյագո՝ սկսելով իր 22­րդ արտասահմանյան առաքելական ուղեւորությունը, որի ընթացքում նա կայցելի Չիլի եւ Պերու: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն Է Լատինական Ամերիկայի երկրներ: Ուշագրավ Է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին: Վատիկան Հռոմի պապի վերադարձը պլանավորված Է հունվարի 22­ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am