Հռոմի պապը հայտարարել Է, որ երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելուց
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել Է, որ լրջորեն երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
«Այո, ես իրոք վախենում եմ: Մենք հայտնվել ենք սահմանագծին: Մեկ միջադեպն իսկ բավական Է, որ պատերազմն սկսվի: Եվ նման քայլից հետո իրադրությունը կարող Է անվերահսկելի դառնալ: Ուստի անհրաժեշտ Է ոչնչացնել զենքը, ջանքեր գործադրել միջուկային զինաթափման համար»,հունվարի 15ին հայտարարել Է քահանայապետը՝ լրագրողների հետ շփվելով Հռոմից Սանտյագո մեկնող ինքնաթիռում: Հունվարի 15ի առավոտյան Ֆրանցիսկոս պապը Հռոմից մեկնել Է Սանտյագո՝ սկսելով իր 22րդ արտասահմանյան առաքելական ուղեւորությունը, որի ընթացքում նա կայցելի Չիլի եւ Պերու: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն Է Լատինական Ամերիկայի երկրներ: Ուշագրավ Է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին: Վատիկան Հռոմի պապի վերադարձը պլանավորված Է հունվարի 22ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am