Լավրով.«ՀԳՀԾ-ի պահպանումը Մոսկվայի 2018 թվականի քաղաքականության գերակայությունն է»
https://parstoday.ir/hy/news/world-i81511-Լավրով._ՀԳՀԾ_ի_պահպանումը_Մոսկվայի_2018_թվականի_քաղաքականության_գերակայությունն_է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի 2018 թվականի քաղաքականությունների առաջնահերթությունն է անվանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 14:48 Asia/Tehran
  • Լավրով.«ՀԳՀԾ-ի պահպանումը Մոսկվայի 2018 թվականի քաղաքականության գերակայությունն է»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի 2018 թվականի քաղաքականությունների առաջնահերթությունն է անվանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը:

Ընդգծելով ՀԳՀԾ-ն պահպանելու Մոսկվայի ջանքերը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին դիրքորոշումը լավատեսություն չի ներշնչում, քանի որ նրա նպատակը ՀԳՀԾ-ի տապալումն է»: Այս մասին հաղորդում է «Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերությունը:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է.«ԱՄՆ-ն իր նպատակների իրականացման համար միջազգային ասպարեզում  դիմում է անօրինական քայլերի և երբ զգում է, որ իր դերակատարությունը թուլանում է, դիմում է պատժամիջոցների»: