Բեռլինն ու Փարիզը միաժամանակ իրենց հակառակությունը հայտնեցին ՀԳՀԾ-ի փոփոխմանը
https://parstoday.ir/hy/news/world-i81535-Բեռլինն_ու_Փարիզը_միաժամանակ_իրենց_հակառակությունը_հայտնեցին_ՀԳՀԾ_ի_փոփոխմանը
Գերմանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատարներն ընդգծեցին, որ համաձայն չեն միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) կետերը փոխելու ԱՄՆ նախագահի պահանջին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 04:12 Asia/Tehran
  • Բեռլինն ու Փարիզը միաժամանակ իրենց հակառակությունը հայտնեցին ՀԳՀԾ-ի փոփոխմանը

Գերմանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատարներն ընդգծեցին, որ համաձայն չեն միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) կետերը փոխելու ԱՄՆ նախագահի պահանջին:

Համաձայն «Ասոշիեյթեդ  պրես»-ի հաղորդման, Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերգը երկուշաբթի օրը հայտարարեց. «Բեռլինը ցանկանում է ծանոթանալ ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի մանրամասներին»:

Գերմանիայի կառավարության խոսնակն այդուհանդերձ ընդգծեց, որ Բեռլինը կանգնած է մնալու ՀԳՀԾ-ի թիկունքին:

Միաժամանակ Փարիզում էլ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հանդես գալով հաղորդագրությամբ հայտարարեց, որ այդ երկիրը շարունակ ընդգծում է, որ միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) ստորագրած բոլոր կողմերը պարտավոր են  այն հարգել:

Թրամփը հունվարի 12-ին հայտարարեց, որ վերջին անգամ երկարացնում է Իրանի դեմ միջուկային շրջափակումների առկախման ժամկետը և միևնույն ժամանակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերից պահանջեց այն փոփոխել ըստ իր ցանկության, ինչը դրական արձագանք չգտավ: