Թուրքիան արգելափակել է Facebook եւ Twitter սոցկայքերը
https://parstoday.ir/hy/news/world-i8155-Թուրքիան_արգելափակել_է_facebook_եւ_twitter_սոցկայքերը
Անկարայում պայթյունի պատճառով դատարանի վճռով Facebook եւ Twitter սոցկայքեր մուտքն արգելափակվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2016 10:38 Asia/Tehran
  • Թուրքիան արգելափակել է Facebook եւ Twitter սոցկայքերը

Անկարայում պայթյունի պատճառով դատարանի վճռով Facebook եւ Twitter սոցկայքեր մուտքն արգելափակվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքական իշխանությունները արգելքը բացատրել են «պայթյունի վայրից լուսանկարների եւ տեսանյութերի ցուցադրության անթույլատրելությամբ»:

Մինչ այդ որոշումը թուրքական եւ արտասահմանյան մամուլը հասցրել էր մեծ թվով լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակել ողբերգական պայթյունի վայրից:

Պայթուցիկով լի ավտոմեքենան մարտի 13-ին տեղական ժամանակով ժամը 18:45-ին պայթել էր Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի կանգառում երկու ավտոբուսների միջեւ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` պայթյունն իրագործած մահապարտներց մեկը տղամարդ է, մյուսը` կին: Պայթյունի համար ավտոմեքենան առեւանգվել էր Ուրֆայում: Պայթյունի համար պատասխանատվություն դեռեւս որեւէ կազմակերպություն չի ստանձնել: