Ճապոնական հեռուստաալիքը սխալմամբ հաղորդել Է հյուսիսկորեական հրթիռի արձակման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i81623-Ճապոնական_հեռուստաալիքը_սխալմամբ_հաղորդել_Է_հյուսիսկորեական_հրթիռի_արձակման_մասին
NHK ճապոնական հանրային հեռուստատեսությունը հունվարի 16-ին սխալմամբ հաղորդել Է ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման եւ բնակչության արտակարգ իրազեկման J-Alert կառավարական համակարգի գործելու մասին, որը շտապ տարհանման կոչ Է անում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 15:24 Asia/Tehran
  • Ճապոնական հեռուստաալիքը սխալմամբ հաղորդել Է հյուսիսկորեական հրթիռի արձակման մասին

NHK ճապոնական հանրային հեռուստատեսությունը հունվարի 16-ին սխալմամբ հաղորդել Է ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման եւ բնակչության արտակարգ իրազեկման J-Alert կառավարական համակարգի գործելու մասին, որը շտապ տարհանման կոչ Է անում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան շտապ հաղորդագրությունը հեռուստաալիքի կայքում հայտնվել Է տեղական ժամանակով ժամը 18:55-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:55-ին), սակայն արդեն հինգ րոպե անց փոխարինվել Է ծագած անճշտության վերաբերյալ տեղեկատվությամբ: «NHK-ի կայքում եւ հավելվածում տարածված հաղորդագրությունն այն մասին, որ J-Alert համակարգը գործել Է Հյուսիսային Կորեայում հրթիռի արձակման պատճառով, սխալմունք Է եղել: Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշել Է հեռուստաալիքը: Սկզբնապես NHK-ի տարածած տեղեկատվության մեջ նշվում Էր, որ «Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ Է արձակել, եւ կառավարությունը բնակչությանը կոչ Է անում պատսպարվել շենքերում եւ գետնի տակ»: Ավելի վաղ հունվարի 13-ին մոտեցող բալիստիկ հրթիռի մասին ոչ ճիշտ հաղորդագրություն Էր ուղարկվել ԱՄՆ-ի Հավայիի նահանգի բնակիչներին արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներից մեկի՝ հերթափոխի ժամանակ թույլ տված սխալի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am