Լավրով. Իրանի հրթիռային ծրագիրը բանակցության թեմա չի կարող դառնալ
https://parstoday.ir/hy/news/world-i81647-Լավրով._Իրանի_հրթիռային_ծրագիրը_բանակցության_թեմա_չի_կարող_դառնալ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է. «Իրանի հրթիռային աշխատանքները չեն կարող բանակցության թեմա դառնալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 03:59 Asia/Tehran
  • Լավրով. Իրանի հրթիռային ծրագիրը բանակցության թեմա չի կարող դառնալ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է. «Իրանի հրթիռային աշխատանքները չեն կարող բանակցության թեմա դառնալ»:

«Ինթերֆաքս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լավրովն ասել է. «Հրթիռների ընդլայնման բնագավառում Իրանի ծավալած աշխատանքը բանակցության առարկա չի կարող դառնալ ու եթե ԱՄՆ-ն այդ պատրվակով հրաժարվի միջուկային համաձայնությունից, Իրանը հավատարիմ չի մնա իր ստանձնած պարտավորություններից ոչ մեկին»:

«ՀԳՀԾ-ի բովանդակությունը սրբագրելու Վաշինգտոնի պահանջն էլ անընդունելի է և Մոսկվան ոչ միայն դա չի պաշտպանելու, այլև կփորձի ԱՄՆ-ին համոզել, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ միջուկային համաձայնության շրջագծում ստանձնած իր բոլոր պարտավորություններին». ասել է նա: