ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անթույլատրելի Է համարել հակամարտությունների շարունակումը Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/world-i81679-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարն_անթույլատրելի_Է_համարել_հակամարտությունների_շարունակումը_Եվրոպայում
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել Է 2018 թվականին համաշխարհային կազմակերպության գործունեության 12 գերակա ուղղությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 10:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անթույլատրելի Է համարել հակամարտությունների շարունակումը Եվրոպայում

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել Է 2018 թվականին համաշխարհային կազմակերպության գործունեության 12 գերակա ուղղությունները:

Դրանց թվում նա ներառել Է Ուկրաինայում, Սիրիայում եւ այլ թեժ կետերում ճգնաժամերի կարգավորումը, ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայի գլոբալ փոփոխմանը դիմակայելը եւ միգրացիայի խնդիրների լուծումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը կոչ Է արել բուժել «այն կաթվածահարությունը, որը հանգեցրել Է եվրոպական հակամարտությունների սրմանն ու սառեցմանը»: «Հաշվի առնելով այն, որ այնտեղ են սկսվել երկու համաշխարհային պատերազմները, ինչպես նաեւ ուշադրության առնելով Եվրոպայի ռեսուրսներն ու ներուժը, չի կարելի թույլ տալ, որ հակամարտությունները շարունակվեն տարածաշրջանում»,-ընդգծել Է նա: Գուտերիշի խոսքով՝ տարածաշրջանի հակամարտությունները կարգավորելու համար «հարկավոր Է հակահարված տալ ազգայնականության վտանգավոր ալիքին, ինչպես նաեւ նոր եռանդ հաղորդել միջնորդական նախաձեռնություններին, ներառյալ «նորմանդական ձեւաչափը» եւ Արեւելյան Ուկրաինայի գծով եռակողմ շփման խումբը, Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, Վրաստանին վերաբերող ժնեւյան միջազգային քննարկումները եւ Մերձդնեստրի խնդրով «5+2» ձեւաչափը»: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել Է Արեւմտյան Բալկաններում հակամարտությունների երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ «կենտրոնացված ջանքերի» անհրաժեշտությունը: «Ես կոչ եմ անում Եվրոպայի ղեկավարներին՝ ցույց տալ, որ աշխարհամասը կարող Է ապրել ընդհանուր բարգավաճման եւ խաղաղ գոյակցության իր իդեալներին համապատասխան»,-ընդգծել Է Անտոնիու Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am