Գիտնականները կանխագուշակել են մարդկության մոտալուտ վախճանը
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները պաշտոնական հաղորդում են ներկայացրել ԱՄՆ- ի Գիտությունների ազգային ակադեմիայի համար, որտեղ պատմել են, թե Երկրի վրա կյանքը երբ պիտանի չի լինի մարդու եւ մյուս կաթնասունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրենց աշխատությունում մասնագետները նշում են կլիմայական փոփոխությունների վտանգը, որոնք անխուսափելի են Էներգիայի սպառման պատճառով, որը կշարունակի ավելանալ նույնիսկ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման դեպքում: Նրանց տվյալներով՝ ջերմաստիճանն ամբողջ աշխարհում կենդանիների գոյատեւման համար ոչ պիտանի կդառնա արդեն 2200 – 2400 թվականներին՝ անկախ մինչեւ 2100 թվականը բնակչության աճի նվազումից: Նաեւ գիտնականները նշում են այլ ռիսկեր, որոնք կարող են քաղաքակրթության մայրամուտի հանգեցնել: Դրանց թվում են՝ միջուկային ձմեռը, համավարակությունը, Երկրի բախումն աստղակերպերի հետ, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտի ստեղծման անսպասելի հետեւանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Armenpress.am