Էրդողանը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i81693-Էրդողանը_զրուցել_է_ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում սահմանային ուժեր ստեղծելու մտադրությունը: Էրդողանը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին հայտնել է, որ ամերիկյան կողմի նման քայլը բացարձակապես անընդունելի է իրենց համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 12:04 Asia/Tehran
  • Էրդողանը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում սահմանային ուժեր ստեղծելու մտադրությունը: Էրդողանը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին հայտնել է, որ ամերիկյան կողմի նման քայլը բացարձակապես անընդունելի է իրենց համար:

Նա հավելել է նաև, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներից ելնելով՝ Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի «ապահովելու համար իր ազգային անվտանգություն»:

Ստոլտենբերգն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն իրենց հետ որևէ կերպ չի խորհրդակցել Սիրիայում ստեղծվելիք ուժերի հարցի վերաբերյալ: Նա համոզմունք է հայտնել, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը դաշնակիցների միջև բաց երկխոսությունն է: