Լյուքսեմբուրգը պահանջում է Եվրամիությունում պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը
https://parstoday.ir/hy/news/world-i81733-Լյուքսեմբուրգը_պահանջում_է_Եվրամիությունում_պաշտոնապես_ճանաչել_Պաղեստին_պետությունը
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը պահանջել է Եվրամիությունում պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետության գոյությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 14:45 Asia/Tehran
  • Լյուքսեմբուրգը պահանջում է  Եվրամիությունում պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը պահանջել է Եվրամիությունում պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետության գոյությունը:

 Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը չորեքշաբթի օրը գերմանական «Զուդոյչե»  թերթին տված հարցազրույցում, Եվրամիությանը և Եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը:

Ասելբորնն ընդգծել է.«Պաղեստինցիներն իրավունք ունեն երկիր ունենալ»:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հավելել է.«Ֆրանսիայի ու Գերմանիայի նման երկրները պետք է քայլեր ձեռնարկեն՝ Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչելու ուղղությամբ»:

Արձագանքելով Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը, եվրոպացիների հակադարձելուն, Պաղեստինի ԱԳ Նախարար Ռիադ Ալ-Մալեքին ասել է.«Եվրոպական երկրները պետք է գործնական պատասխան տալով Թրամփի հակապաղեստինյան որոշմանը , պաշտոնապես ճանաչեն Պաղեստինի պետությունը»: