Մեքսիկայում հայտնաբերվել է աշխարհի ամենաերկար ստորջրյա քարանձավային համալիրը
Մի խումբ ջրասուզորդներ Մեքսիկայի արևելյան հատվածում հայտնաբերել են 347 կմ երկարությամբ ստորջրյա քարանձավային համալիր, որն իր տեսակի մեջ ամենաերկարն է աշխարհում:
Ինչպես նշում է The Guardian-ը, ուշագրավ հայտնագործությունն արվել է Յուկատան թերակղզում իրականացվող Gran Acuifero Maya գիտական նախագծի շրջանակում:
Տուլում լողափի մոտակայքում ջրասուզորդները հայտնաբերել են, որ 263 կմ երկարությամբ Սակ Ակտուն ստորջրյա քարանձավային համակարգն իրականում շարունակություն ունի:
Գիտական թիմի անդամ, ստորջրյա հնագետ Գիլյերմո դե Անդան նկատել է, որ ուշագրավ հայտնագործությունը կօգնի ավելի մեծ պատկերացում կազմել այս տարածաշրջանի մասին, որտեղ նախքան իսպանացիների գալը ապրում էր մայաների քաղաքակրթությունը:
The Guardian-ը նշում է, որ Յուկատան թերակղզին հարուստ է մայաներին վերաբերող հուշարձաններով, որոնց շարքում առանձնանում են ստորգետնյա ջրերի հետ կապող փոսերը: Այդ փոսերից որոշները կրոնական նշանակություն են ունեցել մայաների համար:
Tert.am