Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել
CASA ռազմական ուսումնական ինքնաթիռը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ըսպարտա նահանգում կործանվել է: Այս մասին հաղորդում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Ավելի վաղ ինքնաթռի կործանման մասին հաղորել են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով նահանգի նահանգապետ Շեհմուսա Գյունայդընին, համաձայն որի՝ վթարը տեղի է ունեցել դժվար հասանելի լեռնային տարածքում՝ Յալվաչ բնակելի վայրի շրջանում: Համաձայն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության՝ CASA СN-235 ինքնաթիռը կցված է Էսքիշեհիր նահանգում գտնվող Թուրքիայի ռազմաօդայի ուժերի բազային: Թռիչքն իրականացվել է պլանային թռիչքային նախապատրաստության շրջանակներում: Ինքնաթիռում գտնվել են երեք օդաչուներ և տեխնիկա: Ըստ թուրքական ռազմական վարչության հաղորդագրության՝ Էգիրդիր լճի հյուսիսային հատվածում հայտնաբերվել են ինքնաթռի ավերակներն ու երեք հոգանոց անձնակազմի մարմինները:
Ankakh.com