Բրիտանիայի համայնքների պալատը քվեարկել է Brexit-ի օրինագծի օգտին
Մի քանի օր քննարկումներից հետո, Բրիտանիայի կառավարության ներկայացրած Brexit-ի օրինագիծը վավերացվել է այդ երկրի համայնքների պալատում:
CNN հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ օրինագիծը, որի նպատակը Brexit-ի գործընթացում խաղաղ անցումը երաշխավորելու համար Բրիտանիայի և ԵՄ-ի օրենքների համապատասխանեցումն է, չորեքշաբթի օրն ընդունվել է 324 թեր և 295 ձայների արդյունքում:
Օրինագծի համաձայն, 2019 թվականի մարտի 29-ին Բրիտանիան դուրս է գալու Եվրամիության կազմից:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կարծիքով, Brexit-ը կարելի է աղետ համարել: Դա մասնավորապես Բրիտանիայի համար պարտություն-պարտություն ձևաչափով քայլ է ենթադրում:
Յունկերն ասել է, որ պատրաստ է նույնիսկ Brexit-ից հետո ցանկացած պահի օգնել Բրիտանիային ՝ Եվրամիությանը կրկին միանալու համար:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է.«Եթե Բրիտանիան փոխի Brexit-ի մասին իր կարծիքը, Բրյուսելը ողջունելու է Եվրամիության կազմում այդ երկրի մնալը»: