ԱՄՆ- ում կստեղծվի փոքր հզորության մարտավարական միջուկային զենք
https://parstoday.ir/hy/news/world-i81809-ԱՄՆ_ում_կստեղծվի_փոքր_հզորության_մարտավարական_միջուկային_զենք
ԱՄՆ-ում փոքր հզորության մարտավարական միջուկային զենքի ստեղծման հավանականությունը մտահոգում է փորձագետներին ՝ նման զենքերի տարածման վերսկսման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 08:54 Asia/Tehran
  • ԱՄՆ- ում կստեղծվի փոքր հզորության մարտավարական միջուկային զենք

ԱՄՆ-ում փոքր հզորության մարտավարական միջուկային զենքի ստեղծման հավանականությունը մտահոգում է փորձագետներին ՝ նման զենքերի տարածման վերսկսման համար:

France-Presse գործակալության փոխանցմամբ՝ «Ատոմական ռազմավարության վերանայման» ծրագրով Պենտագոնն առաջարկել է փոքր հզորության մարտավարական միջուկային զենք ստեղծել, որը կունենա սահմանափակ հզորություն, սակայն միաժամանակ բարձր ազդեցություն ՝ ընդհատակյան օբյեկտների ու զորակայանների թիրախավորման նպատակով:

ԱՄՆ պաշտպանության նախրարը հայտարարել է, որ 2010 թվականից ի վեր ԱՄՆ-ի դեմ առավել քան երբևէ լուրջ ու տարբեր միջուկային սպառնալիք է ներկայացվել:

Տարբեր երկրների ՝ Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի միջուկային հզորության պատճառաբանությամբ, ԱՄՆ-ը նպատակ ունի զարգացնել իր միջուկային հզորությունը: