ԱՄՆ- ում կստեղծվի փոքր հզորության մարտավարական միջուկային զենք
ԱՄՆ-ում փոքր հզորության մարտավարական միջուկային զենքի ստեղծման հավանականությունը մտահոգում է փորձագետներին ՝ նման զենքերի տարածման վերսկսման համար:
France-Presse գործակալության փոխանցմամբ՝ «Ատոմական ռազմավարության վերանայման» ծրագրով Պենտագոնն առաջարկել է փոքր հզորության մարտավարական միջուկային զենք ստեղծել, որը կունենա սահմանափակ հզորություն, սակայն միաժամանակ բարձր ազդեցություն ՝ ընդհատակյան օբյեկտների ու զորակայանների թիրախավորման նպատակով:
ԱՄՆ պաշտպանության նախրարը հայտարարել է, որ 2010 թվականից ի վեր ԱՄՆ-ի դեմ առավել քան երբևէ լուրջ ու տարբեր միջուկային սպառնալիք է ներկայացվել:
Տարբեր երկրների ՝ Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի միջուկային հզորության պատճառաբանությամբ, ԱՄՆ-ը նպատակ ունի զարգացնել իր միջուկային հզորությունը: